ՍԵՐԲԻԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԻՐ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ<br />


ՍԵՐԲԻԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԻՐ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

  • 25-07-2007 18:00:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի խորհրդարանը` Սկուպշչինան, հաստատել է կոսովեան հարցով իր նոր դիրքորոշումը: Համաձայն դրա, Սերբիան Կոսովոն դիտել եւ դիտելու է իր տարածքի մաս: Միեւնոյն ժամանակ երկրամասին տրամադրւում է ամենալայն ինքնավարութիւն, իսկ բնակչութեան ինքնակառավարման իրաւունքը երաշխավորում է միջազգային հանրութիւնը: Այս դիրքորոշմամբ, որ հաստատուել է ձայների բացարձակ մեծամասնութեամբ, Բելգրադը հանդէս կգայ բանակցութիւնների յաջորդ փուլում: Իսկ Կոսովոյի առաջնորդները յուլիսի 24-ին Վաշինգտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Պրիշտինայի պատուիրակութիւնը յայտարարել է, որ միակողմանի կարգով անկախութիւն չի հայտարարի: Ըստ որում կոսովեան նախարարները ընդգծել են, որ կցանկանային, որպէսզի հարցը լուծուեր Մարտի Ախտիսաարիի ծրագրի հիման վրայ, որ նախատեսում է փաստացի աստիճանական անցում երկրամասի անկախութեանը:
  -   Միջազգային