ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

  • 24-07-2007 20:12:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թալիբ գրոհայնինների հրամանատար, Գուանտանամօ բանտի նախկին կալանաւոր Աբդուլլա Մեհսուդը ինքնասպանութիւն է գործել Պակիստանում: Ինչպէս հաղորդել են Պակիստանի իրավապահ մարմինները, 32-ամեայ ծայրահեղականը ինքնասպան է եղել ձերբակալութեան պահին: Աբդուլլա Մեհսուդը 2 տարի ամերիկեան Գուանտանամօ բանտում անցկացնելուց յետոյ ազատ էր արձակուել 2004թ.: Նա մեղադրւում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զօրքերի դէմ իրականացրած յարձակումների, ինչպէս նաեւ 2004թ. 2 չին քաղաքացիների առեւանգման մէջ:
  -   Միջազգային