ՅՈՒԼԻՍԻ 20-23-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ<br /> «ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ-2007» ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ<br />


ՅՈՒԼԻՍԻ 20-23-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ-2007» ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

  • 23-07-2007 19:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԾԱՂԿԱՁՈՐ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ինտեգրման աջակցութեան «Մաստեր» կենտրոնի նախաձեռնութեամբ յուլիսի 20-23-ին Ծաղկաձորում անցկացուեց «Շինարարութիւն-2007» երրորդ միջազգային կոնգրեսը: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արեւիկ Ավանեսովայի, կոնգրեսի շրջանակներում կազմակերպուեցին առանձին կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանի շինարարական համալիրի զարգացման ռազմավարությանը, ներդրումային քաղաքականութեանը, շինանիւթերի եւ տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը, միջտարածաշրջանային եւ միջազգային համագործակցութեանը վերաբերող հրատապ խնդիրները: Զեկուցումներով հանդէս եկան ՀՀ քաղաքաշինութեան փոխնախարար Կառլեն Գեւորգեանը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը, ՀՀ Անշարժ գոյքի պետական կոմիտէի Կադաստրային գնահատման եւ համակարգուած դիտարկումների վարչութեան պետ Աշոտ Մուրադեանը եւ ուրիշներ: Ա.Ավանեսովայի խօսքերով, կոնգրեսի անցկացման հիմնական նպատակն էր նպաստել շինարարութեան ոլորտում գործող տեղական եւ արտերկրի կազմակերպութիւների միջեւ երկարատեւ գործարար կապերի հաստատմանը, ինչպէս նաեւ պետական համապատասխան կառոյցների հետ երկխօսութեան միջոցով` ոլորտի բազմաթիւ խնդիրների լուծմանը: ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան, Հայաստանի Արդիւնաբերողների եւ գործարարների միութեան, Հայաստանի Շինարարների միութեան պաշտօնական աջակցութեամբ անցկացուած կոնգրեսի աշխատանքներին մասնակցեցին ոլորտի աւելի քան 100 հայկական եւ շուրջ 20 կազմակերպութիւններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Գերմանիայից:
  -   Տնտեսութիւն