ՌԵԺԻՍՈՐ ԱՐՏԱԿ ԱՒԴԱԼԵԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ<br /> ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ<br />


ՌԵԺԻՍՈՐ ԱՐՏԱԿ ԱՒԴԱԼԵԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ
ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

  • 18-07-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կինովաւերագրող Արտակ Աւդալեանը պատրաստւում է նկարահանել պատմական Կիլիկիային նուիրուած ֆիլմ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ռեժիսորը, ֆիլմը բաղկացած է լինելու 4 մասից: Առաջին մասում կներկայացուի նախաթագավորության ժամանակաշրջանը, երկրորդում` Կիլիկիայի թագաւորութեան հիմնումը եւ զորացումը, իսկ երրորդում` թագաւորութեան անկումը, դրա պատճառները եւ նախկին թագաւորութեան տարածքում տեղի ունեցած իրադարձութիւնները` մինչեւ 1915թ.-ը Օսմանեան Թուրքիայում իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը ներառեալ: «Այսինքն փորձելու ենք ցոյց տալ, որ թագաւորութեան անկումից յետոյ հայերը ոչ միայն շարունակել են գոյատեւել Կիլիկիայում, այլեւ բոլոր բնագաւառներում ունեցել են յաջողութիւններ»,- նշեց Ա.Աւդալեանը: Ֆիլմի չորրորդ մասը, ըստ ռեժիսորի, կը պատմի աշխարհով մէկ սփռուած կիլիկիացիների ժառանգների, ինչպէս նաեւ ներկայումս Կիլիկիայի տարածքում բնակուող մահմեդականացած հայերի մասին: Ա.Ավդալյանի խօսքերով, նման մեծածաւալ կինոփաստաթղթի ստեղծման նախապատրաստական փուլում ինքը համագործակցել է պատմաբանների հետ, որոնց օժանդակությամբ էլ գրուել է ֆիլմի սցենարը: Միաժամանակ ռեժիսորը նշեց, որ յաջորդ փուլի` ֆիլմի նկարահանման աշխատանքների, համար անհրաժեշտ է հովանաւորների օժանդակությունը:
  -   Մշակոյթ