ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ԸՆԴՄԻՋՈՒՄ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԸՆԴՄԻՋՈՒՄ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ

  • 16-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 14-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 14-րդ փուլի հանդիպումները, որոնցում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Ուլիս» - «Արարատ»` 0:3, «Կիլիկիա» - «Բանանց»` 0:3, «Գանձասար» - «Միկա»` 0:2: «Շիրակ» - «Փիւնիկ» հանդիպումը յետաձգվել է: Մրցաշարային աղիւսակը 31 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»: Նրան յաջորդում են «Արարատը»` 29 միաւոր, «Միկան», «Բանանցը»` 24-ական, «Շիրակը»` 18, «Գանձասարը»` 16, «Ուլիսը» եւ «Կիլիկիան»` 5-ական միաւոր: Առաջնութիւնում յայտարարուել է ընդմիջում: Յուլիսի 19-ից կմեկնարկեն ուեֆա-Ի չեմպիոնների գաւաթի եւ գաւաթակիրների գաւաթի խաղարկությունները:
  -   Սպորտ