ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻ<br /> ԼԻԱԶՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 16-07-2007 16:35:00   |   |  Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 15-ին Երուսաղեմում տեղի ունեցած պաշտոնակալման արարողութիւնից յետոյ Շիմոն Պերեսը ստանձնել է Իսրայելի նախագահի պաշտօնը: Յիշեցնենք, որ նախկին վարչապետ, Նոբելեան մրցանակակիր 83-ամեայ Շիմոն Պերեսը յունիսին յաղթանակ էր տարել Իսրայելի նախագահական ընտրութիւններում, որի օգտին էր քուէարկել Կնեսետի (խորհրդարան) 120 անդամներից 86-ը: Դառնալով Իսրայելի 9-րդ նախագահը` Պերեսն այդ պաշտօնում փոխարինեց Մոշե Կացավին:
  -   Միջազգային