ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՌԱՄՉԱՆԴՐԱ ՓԻ ԷՆԸ ՀԱՄՈԶՈՒԱԾ Է, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ<br /> ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՒ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼ<br />


ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՌԱՄՉԱՆԴՐԱ ՓԻ ԷՆԸ ՀԱՄՈԶՈՒԱԾ Է, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ
ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՒ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼ

  • 12-07-2007 19:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատօնի մասնակից հնդիկ ռեժիսոր Ռամչանդրա Փի Էնը առաջին անգամ է այցելում Հայաստան: Հայերը, նրա բնորոշմամբ, հիանալի ու ժպտերես, հիւրասէր ու ընկերասեր մարդիկ են: «Այս երկիրը հիանալի տարածք ունի: Իսկ երբ օդանավից դուրս եկայ, ինձ հմայեց բացուած հիասքանչ տեսարանը` Բիբլիական Արարատ լեռը»,- իր այս տպավորություններով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ կիսեց հնդիկ ռեժիսորը: Հայկական մշակոյթին Ռամչանդրա Փի Էնը նոր է ծանօթանում, սակայն գիտի, որ հայերն ունեն Փարաջանով, ով կինոաշխարհում յայտնի է իր անկրկնելի փիլիսոփայական ֆիլմերով. «Ես արդէն ձեռք եմ բերել նրա ֆիլմերից»: Հնդիկ ռեժիսորի համոզմամբ, հայերն ու հնդիկները ամենահին մշակոյթ ունեցող երկրներից են, եւ լաւ կլինի, եթէ «մենք միաւորուենք ու միասին ֆիլմեր նկարենք, քանի որ երկու կողմերի ռեժիսորներն էլ ունեն այդ ներուժը»: «Ջնջվող ծէսեր» կինոնկարը ռեժիսորի առաջին գեղարուեստական աշխատանքն է: Այն ընդգրկուած է «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում: Ռեժիսորի խօսքերով, «Ջնջվող ծէսեր» կինոնկարում ինքը անդրադարձել է Հնդկաստանում ապրող բոլոր կրոնական համայնքների ընտանեկան ծեսերին ու սովորույթներին, որոնք աստիճանաբար ջնջվում ու մոռացւում են: Եվ այդ մոռացումի ճանապարհը, ըստ ռեժիսորի, լի է բախումներով ու խնդիրներով:
  -   Մշակոյթ