ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ<br />


ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ն ՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

  • 12-07-2007 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը փոփոխութիւններ են մտցրել Կոսովոյի կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում, հրաժարուելով երկրամասին անկախութիւն տրամադրելու պատրաստակամությունից, եթէ Սերբիայի հետ բանակցութիւնները տապալվեն: Նախագծի նախորդ տարբերակում կոչ էր արւում երկու կողմերին քառամսյա բանակցութիւններ վարել, ինչպէս նաեւ պարունակում էր Կոսովոյին անկախութիւն տրամադրելու պլան: Բելգրադը մերժել էր երկրամասի կարգավիճակի հարցի լուծման այդ տարբերակը: Ռուսաստանը սպառնում էր վետօ դնել այդ նախագծի վրայ ՄԱԿ-ում նրա քննարկման ժամանակ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը յայտարարել է, որ բանաձեւի նախագծի նոր տարբերակը դեռեւս գտնւում է վերջնական համաձայնեցման փուլում: Ըստ նրա, այն ՄԱԿ ԱԽ-ին կներկայացուի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցութիւններից յետոյ: Նոր նախագիծը վերստին կպարունակի կոչ` ուղղուած Սերբիային եւ Կոսովոյի ալբանական մեծամասնութեանը քառամսյա բանակցութիւններ վարելու: Սակայն բանակցութիւնների ձախողման դէպքում այժմ խօսք կլինի ոչ թէ երկրամասին անկախութեան տրամադրման, այլ «հարցի յետագայ քննարկման» մասին: Բանաձեւի նոր նախագիծը արդէն երրորդ փորձն է հասնելու Ռուսաստանի աջակցութեանը, որը յայտարարում է, որ Կոսովոյի անկախութիւնը հնարաւոր կլինի միայն այն դէպքում, եթէ դրան համաձայնի Բելգրադը:
  -   Միջազգային