ԼԻԲԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ<br /> ԲՈՒԺՔՈՅՐԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԺՇԿԻ ՄԱՀՈՒԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ<br />


ԼԻԲԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ
ԲՈՒԺՔՈՅՐԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԺՇԿԻ ՄԱՀՈՒԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ

  • 11-07-2007 17:19:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի Գերագոյն դատարանը յուլիսի 11-ին վերահաստատել է բուլղարացի 5 բուժքոյրերի եւ պաղեստինցի բժշկի մահուան դատավճիռը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալութիւնը: Այսպիսով, Գերագոյն դատարանը մերժեց ամբաստանեալների փաստաբանների` փետրուարի 17-ին ներկայացուած բողոքարկումը: Սակայն նրանք դեռ ունեն Լիբիայի Արդարադատութեան գերագոյն խորհրդի կողմից ներման արժանանալու հնարաւորութիւն: Նշենք, որ 1999թ. բուլղարացի 5 բուժքոյրերը եւ պաղեստինցի բժիշկը Լիբիայում ձերբակալուել էին 400-ից աւելի լիբիացի երեխաների ՄԻԱՎ-ով կանխամտածուած վարակելու մեղադրանքով: 2004թ. դատարանը մեղադրեալներին դատապարտել էր մահապատժի: Սակայն բժիշկները պնդում էին, թէ անմեղ են, եւ իրենց խոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:
  -   Միջազգային