ԼԻԲԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ<br /> ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԺՇԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ<br />


ԼԻԲԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ
ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԲԺՇԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ

  • 11-07-2007 17:19:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի Գերագույն դատարանը հուլիսի 11-ին վերահաստատել է բուլղարացի 5 բուժքույրերի եւ պաղեստինցի բժշկի մահվան դատավճիռը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Այսպիսով, Գերագույն դատարանը մերժեց ամբաստանյալների փաստաբանների` փետրվարի 17-ին ներկայացված բողոքարկումը: Սակայն նրանք դեռ ունեն Լիբիայի Արդարադատության գերագույն խորհրդի կողմից ներման արժանանալու հնարավորություն: Նշենք, որ 1999թ. բուլղարացի 5 բուժքույրերը եւ պաղեստինցի բժիշկը Լիբիայում ձերբակալվել էին 400-ից ավելի լիբիացի երեխաների ՄԻԱՎ-ով կանխամտածված վարակելու մեղադրանքով: 2004թ. դատարանը մեղադրյալներին դատապարտել էր մահապատժի: Սակայն բժիշկները պնդում էին, թե անմեղ են, եւ իրենց խոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play