ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ.<br /> ՍՊԱՆՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ.
ՍՊԱՆՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

  • 10-07-2007 21:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սկսուած Կարմիր մզկիթի գրոհը շարունակւում է: Մզկիթում կառավարութեան զորքերին շարունակում են դիմադրութիւն ցոյց տալ մի քանի հարիւր իսլամիստ ուսանողներ եւ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան ու «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող գրոհայիններ: Մզկիթի գրոհը սկսուել էր այսօր առաւօտեան: 8 ժամ անց զինվորականների ձեռքն էր անցել մզկիթի տարածքի 70%-ը: Մնացած մասը շարունակում է մնալ լաւ զինուած գրոհայինների ձեռքում, որոնք որպէս կենդանի վահան են օգտագործում պատանդներին: Տեղեկութիւնների համաձայն, յանձնուել է 50 գրոհային, նոյնքան էլ` սպանուել: Կայ նաեւ 15 զոհ զինվորականների կողմից: Ինչպէս յայտնում են տեղական լրատվամիջոցները, սպանուել է իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Յիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանութեան եւ զօրքերի կողմից յուլիսի 3-ին շրջափակվել էր մզկիթի մեդրեսէի ուսանողների եւ ներքին զօրքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից յետոյ, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել 150 մարդ:
  -   Միջազգային