ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ<br /> ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆՈՒԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ<br />


ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ
ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆՈՒԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

  • 10-07-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայում մայիսի 5-ից սկսուած հայկական ֆիլմերի ցուցադրությունն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելութեանը: Կինոդիտումների միամսյակի վերջին օրերին կինոդահլիճում նոյնիսկ նստատեղերը չեն բավականացրել: Այս մասին յուլիսի 9-ին մամլոյ ասուլիսում յայտարարեց կինոգետ Գարեգին Զաքոյանը, ով մասնակցել էր Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում անցկացուած հայկական կինոյի միամսյակին: Գ.Զաքոյանը նշեց, որ ծրագիրն ընդգրկել է հայկական կինոյի ամբողջ պատմութիւնը` սկսած «Նամուս» ֆիլմից մինչեւ վերջին շրջանում նկարահանվածները: Ընդհանուր առմամբ, գերմանացի հանդիսատեսին ցուցադրվել է 20-30 ֆիլմ: Բացի տարբեր տարիների ազգային լաւագոյն ֆիլմերի ցուցադրությունից, նախագծի շրջանակներում անցկացուել են նաեւ պատմական, քաղաքական, գիտական քննարկում-դասախօսութիւններ, կլոր սեղաններ` նուիրուած կինոյում Ցեղասպանութեան թեմային, Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի մասնակցութեանը, ինչպէս նաեւ հայկական կինոյի պատմութեանը: «Հայկական կինոյի լաւագոյն նմուշները հիացրել էին օտարազգի հանդիսատեսին, որը մեծ ոգեւորութեամբ մասնակցում էր նաեւ քննարկումներին»,- ասաց Գ.Զաքոյանը: Հայկական ֆիլմերն այժմ ցուցադրվում են Ֆրանկֆուրտում եւ Հալեում: Գ. Զաքոյանը յայտնեց, որ գերմանական կողմի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ֆինանսական մի շարք խնդիրների լուծումից յետոյ ֆիլմերի ցուցադրման ծրագիրը շարունակել նաեւ յաջորդ տարի:
  -   Մշակոյթ