ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ

  • 06-07-2007 19:05:00   |   |  Սպորտ
ՏՐԱՊԻԶՈՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացուող Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների 1-ին մարզական խաղերի ֆուտբոլի մրցաշարում Հայաստանի հաւաքականը ոչ-ոքի (0:0) խաղաց Ադրբեջանի թիմի հետ: Նրանք դուրս մնացին յետագայ պայքարից, իսկ ենթախմբից յաջորդ փուլ են անցել Մոլդովայի եւ Ռուսաստանի հաւաքականները: Հունահռոմեական ոճի ըմբշմամարտի մրցումներում Գեւորգ Գեւորգեանը (54 կգ, Գիւմրի) նուաճեց արծաթէ մեդալ, իսկ Ժոզեֆ Բաբայեանը (42 կգ, Երեւան) եւ Արթուր Ալեքսանեանը (63 կգ, Գիւմրի) գրաւեցին 3-րդ տեղը: Բրոնզէ մեդալի արժանացավ նաեւ թհեքվոնդոյի մրցումներում հանդէս եկած Հայկազ Սամուէլեանը (55 կգ, Երեւան):
  -   Սպորտ