ՅՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ «ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉԵԱՆ. ԿԵԱՆՔԸ<br /> ԺԱՊԱՒԵՆԻ ՎՐԱՅ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ՅՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ «ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉԵԱՆ. ԿԵԱՆՔԸ
ԺԱՊԱՒԵՆԻ ՎՐԱՅ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 04-07-2007 16:43:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 4-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչեանի ծննդեան օրը, Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում կկայանայ «Ֆրունզիկ Մկրտչեան. Կեանքը ժապաւենի վրայ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ռեժիսոր Հայկ Օրդյանը, ֆիլմում օգտագործուել են Հայաստանի Հանրային եւ վրացական հեռուստաընկերություններում պահւող արխիւային ժապաւէնները, ինչպէս նաեւ դերասանի եղբոր եւ գործընկերոջ` Ալբերտ Մկրտչեանի անձնական արխիւից տրամադրած նիւթերը: Ըստ Հ.Օրդեանի, ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիպել է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մեծ արտիստի գործընկերներն են եղել թատրոնում եւ կինոյում` Շահում Ղազարեան, Սոս Սարգսեան, Լեւոն Թուխիկյան, Վախթանգ Կիկաբիձե: Ֆիլմը պատմում է ոչ միայն Մ.Մկրտչեանի ստեղծագործական գործունէութեան, այլ անձնական կեանքի մասին: Հ.Օրդեանի խօսքերով, ֆիլմն իր մէջ ներառում է նաեւ խաղարկային դրուագներ` ներկայացնելով մեծ արուեստագէտի կեանքի կարեւորագոյն պահերը: Երիտասարդ Մ.Մկրտչեանին մարմնաւորել է երաժիշտ Արտակ Յակոբեանը, իսկ դերասանի կնոջ` Դոնարա Մկրտչեանի, կերպարում իր դեբիւտային դերով հանդէս է եկել երիտասարդ դերասանուհի Շուշան Յովհաննիսեանը: «Իմ նպատակն էր ներկայացնել մեծ դերասանին այնպէս, ինչպէս նա իրականում եղել է: Ֆիլմում փորձ է արւում մէկ անգամ եւս ներկայացնել Մ.Մկրտչեանի մեծութիւնը»,- նշեց Հ.Օրդյանը: Ըստ նրա, երիտասարդ սերունդը պիտի ճանաչի իր մեծերին, եւ այդ պատճառով ինքը կշարունակի նկարահանել հայ արուեստագէտներին նուիրուած ֆիլմաշարը:
  -   Մշակոյթ