ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 2 ՕՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՒՈՐՄԱՆ<br /> 5 ԱՆԴԱՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 2 ՕՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՒՈՐՄԱՆ
5 ԱՆԴԱՄ

  • 03-07-2007 21:03:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզի մերձակայքում յուլիսի 3-ին ձերբակալուել են բասկերի «ԷՏԱ» անջատողական խմբաւորման 2 անդամներ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական ոստիկանութիւնը: Նշւում է նաեւ, որ յուլիսի 2-ին «ԷՏԱ» խմբաւորման 3 անդամներ էլ ձերբակալուել էին Բայոն քաղաքում, որոնք բեռնատարով ուղեւորւում էին դէպի Իսպանիա: Խուզարկութեան ժամանակ բեռնատարից յայտնաբերուել էր 160 կգ քիմիական պայթանյութ, 2 դետոնատոր եւ 1 հրացան:
  -   Միջազգային