ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ», «ԲԱՆԱՆՑԻ» ԵՎ «ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ», «ԲԱՆԱՆՑԻ» ԵՎ «ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 29-06-2007 21:04:00   |   |  Սպորտ
ՆԻՈՆ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 29-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցան 2007-08թթ.-ի մրցաշրջանի Եւրոպայի չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեան վիճակահանությունները: Հայաստանի չեմպիոն «Փիւնիկը» չեմպիոնների լիգայի խաղարկութեան առաջին փուլի առաջին խաղում յուլիսի 17-ին Իռլանդիայում կմրցի «Դերրի սիթի» թիմի հետ: Պատասխան խաղը կկայանայ Երեւանում յուլիսի 24-ին: ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութիւնում Հայաստանի փոխչեմպիոն եւ գաւաթակիր Երեւանի «Բանանցը» յուլիսի 19-ին Շվեյցարիայում կմրցի «Յանգ Բոյզի» հետ: Իսկ Հայաստանի բրոնզէ մեդալակիր Երեւանի «Միկան» կհյուրընկալի Հունգարիայի «ՄՏԿ»-ին: Պատասխան հանդիպումները նշանակուած են օգոստոսի 2-ին: Եթէ «Փիւնիկը» յաջողութեան հասնի, ապա 2-րդ փուլում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ: Նշենք նաեւ, որ անցեալ տարի «Յանգ Բոյզին» մրցակիցն էր «Միկան», որ Երեւանում պարտուել էր 1:3, իսկ Շվեյցարիայում` 0:1 հաշւով:
  -   Սպորտ