ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ<br />


ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

  • 28-06-2007 22:56:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ժամանել է Մոսկուա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպէս նաեւ այլ պաշտօնատար անձանց հետ: Վենեսուելայի նախագահի այցելութեան գլխաւոր նպատակը Ռուսաստանի հետ սուզանավեր եւ հակաօդային համակարգեր ձեռք բերելու պայմանագրերի քննարկումն է: Նախկինում Վենեսուելան Ռուսաստանից գնել է 3 միլիարդ դոլարի սպառազինութիւն, այդ թւում` ռազմական ուղղաթիռներ, սու-30 կործանիչներ եւ Կալաշնիկով տիպի 100 հազար հատ ինքնաձիգներ: Ինչպէս տեղեկացնում է «Իտառ Տասս»-ը, Մոսկուայում Ուգո Չավեսը չի բացառել Վենեսուելայում ատոմային էներգետիկայի զարգացման հաւանականութիւնը. «Ով գիտէ, հնարաւոր է, որ Վենեսուելան գնայ այդ ուղղութեամբ»,- յայտարարել է Չավեսը: Վենեսուելայի նախագահը միեւնոյն ժամանակ ընդգծել է, որ «ԱՄՆ-ը պէտք է հասկանայ, որ ինքը չպէտք է կառավարի աշխարը: Յանուն խաղաղութեան նա պէտք է իր զորքերը հանի Իրաքից եւ հրաժարուի Իրանի վրայ յարձակումներ գործելուց: Իրանը ազատ երկիր է եւ խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման իրաւունք ունի»: Նշւում է նաեւ, որ Չավեսը այցելելու է Բելառուս եւ Իրան:
  -   Միջազգային