ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

  • 28-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 20-րդ դարի երկրորդ կէսի հայ մեծ քնարերգու Համո Սահեանի հուշատախտակը բացուեց յունիսի 28-ին Երեւանի Կասեան 3 հասցեում, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-73թթ.-ին: Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Գետիկ Բաղդասարեանը: Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի խօսքերով, Հ.Սահեանի ինքնատիպ պոեզիան անվերջ արդիական է եւ հաւերժ ուղեկիցն է մարդկայինի ու գեղեցիկի: Ըստ նրա, բանաստեղծը կարողացաւ «նորոգել ու հարստացնել մեր բազմադարեան քնարերգությունը, եւ իր ստեղծագործություններով նոր խօսք ու նոր շունչ հաղորդել հայ գրականութեանը»: «Համո Սահյան» մշակոյթային կենտրոնի տնօրէն Շչօրս Դավթեանը նշեց, որ Հ.Սահյանը նորագոյն շրջանի հայ բանաստեղծութեան նորարարը եղավ: Նրա բնորոշմամբ, մարդու եւ բնութեան փոխհարաբերությունների գեղագիտական եւ փիլիսոփայական մեկնաբանութիւններով Հ.Սահյանը ընդարձակեց բնութեան տեղը ժամանակակից քաղաքակրթության զարգացման մէջ: «Իր ստեղծագործութեան հսկայական նշանակութեամբ, լեզուական կատարելությամբ Հ.Սահյանը իր դասակական կեցուածքով մտել է բանաստեղծական ուղեծիր` շփման եզրեր ունենալով հին եւ ժամանակակից խոշորագոյն քնարերգուների հետ»,- նշեց Շ.Դավթեանը:
  -   Մշակոյթ