ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՆ Է<br />


ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

  • 28-06-2007 18:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի ազգաբնակչութեան ֆոնդը հրապարակել է աշխարհի երկրներում կեանքի տեւողութեան մասին ամենամեայ զեկոյցը, հաղորդում է «ինտերֆաքսը»: Զեկոյցը ցոյց է տալիս, որ ըստ կեանքի տեւողութեան հետխորհրդային տարածքում առաջատարը Հայաստանն է, որտեղ տղամարդկանց կեանքի տեւողությունը կազմում է համարեայ 68 ու կէս տարի, իսկ կանանց կեանքի տեւողությունը` աւելի քան 75 տարի: Վրաստանում տղամարդիկ միջինն ապրում են 67 տարի, կանայք` 74-ից փոքր-ինչ աւելի, Իսկ Ադրբեջանը զգալիօրէն հետ է մնում իր հարեւաններից: Ուկրաինացիները ապրում են միջինը 60,5 տարի, իսկ ուկրաինուհիները` 72,5 տարի, մեծապէս առաջ անցնելով ռուսներից: Ինչ վերաբերում է բելառուսներին, ապա այնտեղ այդ ցուցանիշները կազմում են 63 եւ 74,4 տարի համապատասխանաբար: Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղերից մէկը, հետ մնալով անգամ Միջին Ասիայի հանրապետութիւններից: Կեանքի միջին տեւողությունը Ռուսաստանում կազմում է 58,7 տարի տղամարդկանց համար եւ 71,8 տարի կանանց համար: Ռուսաստանից աւելի վատ ցուցանիշներ ունի միայն Ղազախստանը, որտեղ տղամարդկանց եւ կանանց կեանքի տեւողությունը կազմում է համապատասխանաբար 58,6 եւ 69,7 տարի: Հետխորհրդային տարածքում կեանքի այդքան ցածր միջին տեւողությունը բնութագրական չէ համաշխարհային միտումներին, որոնց համաձայն կեանքի միջին տեւողությունն աճում է: Վերջին 50 տարում այն մեծացել է 15 տարով եւ հասել 64 տարուայ տղամարդկանց համար եւ 68-ի` կանանց համար: Սակայն այս ցուցանիշները իրենցից ներկայացնում են «հիւանդանոցային միջին ջերմաստիճանի» նման մի բան, քանի որ կեանքի միջին տեւողությունը ԱՄՆ-ում եւ հիւսիսային Եւրոպայի երկրներում վստահօրէն միտում է 80-ի նշագծին եւ նոյնիսկ գերազանցում այն, մինչդեռ Աֆրիկայի թոյլ զարգացած երկրներում, որտեղ բարձր է ՁԻԱՀ-ից մահացութիւնը, կեանքի միջին տեւողությունը կազմում է, օրինակ, Զիմբաբվեում կանանց համար 36 տարի է, իսկ Սվազիլենդում` 29 տարի:
  -   Միջազգային