ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է «ՈՍԿԷ ԿԻԹԱՌ - 2007»<br /> ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է «ՈՍԿԷ ԿԻԹԱՌ - 2007»
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 28-06-2007 16:22:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի նախարարութեան, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի եւ Մշակոյթի զարգացման բարեգործական հիմնադրամի նախաձեռնութեամբ յունիսի 21-30-ին Երեւանում եւ Դիլիջանում անցկացւում է «Ոսկէ կիթառ - 2007» հեղինակային երգի հանրապետական փառատոնը: Ինչպէս յունիսի 28-ի ասուլիսում յայտնեց փառատոնի տնօրէն Սամուէլ Մեսրոպեանը, փառատօնին մասնակցութեան պարտադիր պայմանն է երգերի միայն հայերէն եւ կիթառի նուագակցութեամբ կատարումը: ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկեանի խօսքերով, վերջին տարիներին հեղինակային երգի ժանրը Հայաստանում անտեսուած է: Ըստ նրա, նախարարութիւնը փորձում է նպաստել այդ ժանրի ժողովրդականացմանը` աջակցութիւն ցուցաբերելով փառատոնի անցկացմանը: Նշուեց, որ եթէ 2006թ.-ին առաջին փառատոնի անցկացման համար պետբիւջէից յատկացուել էր 1,5 մլն դրամ, ապա այս տարի` 2,5 մլն դրամ (մօտ 7 հազար ԱՄՆ դոլար): Ըստ երգահան Էդուարդ Զորիկյանի, փառատոնի նպատակն է ի մի բերել վերջին տարիներին երգարվեստի ժանրի նուաճումները, յայտնաբերել նոր հեղինակ-կատարողների եւ նպաստել նրանց միջեւ ստեղծագործական շփումների ակտիւացմանը: Նշուեց նաեւ, որ յունիսի 29-30-ին Երեւանի Հ.Պարոնեանի անուան կոմեդիայի թատրոնում կկայանան փառատոնի գալա-համերգները:
  -   Մշակոյթ