ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 28-06-2007 16:01:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնութեանը մասնակցելու նպատակով յունիսի 27-ին Բելգրադ մեկնեց Հայաստանի հաւաքականը: Թիմի կազմում ընդգրկուած են Բաբկէն Կարապետեանը (50 կգ, ԲԿՄԱ), Նորիկ Խաչատրեանը (55 կգ, Երեւան), Վահրամ Խաչատրեանը (60 կգ, ԲԿՄԱ), Արման Պապեանը (66 կգ, Երեւան), Արամ Ստեփանեանը (74 կգ, Գիւմրի) եւ Արթուր Շահինեանը (84 կգ, Էջմիածնի Ապագայ գիւղ): Հաւաքականը մրցավայր է ուղեկցել թիմի աւագ մարզիչ Արմէն Բաբալարյանը: Առաջնութիւնը կմեկնարկի յունիսի 29-ին:
  -   Սպորտ