ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 28-06-2007 16:01:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով հունիսի 27-ին Բելգրադ մեկնեց Հայաստանի հավաքականը: Թիմի կազմում ընդգրկված են Բաբկեն Կարապետյանը (50 կգ, ԲԿՄԱ), Նորիկ Խաչատրյանը (55 կգ, Երեւան), Վահրամ Խաչատրյանը (60 կգ, ԲԿՄԱ), Արման Պապյանը (66 կգ, Երեւան), Արամ Ստեփանյանը (74 կգ, Գյումրի) եւ Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածնի Ապագա գյուղ): Հավաքականը մրցավայր է ուղեկցել թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 29-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play