ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐԻՑ<br /> ՄԷԿԸ<br />


ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐԻՑ
ՄԷԿԸ

  • 27-06-2007 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՆԱԼՉԻԿ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 27-ին Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում սպանուել է ԱՄՆ-ի Գուանտանամօ բանտի նախկին կալանաւոր Ռուսլան Օդիժեւը: Այս մասին հաղորդել է հանրապետութեան դատախազ Օլեգ Ժարիկովը: Իրավապահ մարմինների իրականացրած յատուկ գործողութեան արդիւնքում այսօր առաւօտեան Օդիժեւն ու նրա ընկերը շրջափակման մէջ են վերցուել մայրաքաղաքի բնակելի շէնքերից մէկի բակում: Գրոհայինները սպանուել են` զինուած դիմադրութիւն ցոյց տալու պատճառով: 33-ամեայ Օդիժեւը Կաբարդինա-Բալկարիայում գտնուել է ֆեդերալ հետախուզման մէջ: Նա գլխաւորել է 2005թ. հոկտեմբերի 13-ին Նալչիկի վրայ յարձակում գործած գրոհայինների խումբը: Նախկինում Օդիժեւը ԱՄՆ-ի ուժերի կողմից ձերբակալուել էր Աֆղանստանում եւ 2,5 տարի պահուել Գուանտանամօ բանտում: 2004թ. նա վերադարձել էր Ռուսաստան եւ 4 ամիս անցկացրել քննչական մեկուսարանում, որից յետոյ ազատ էր արձակուել:
  -   Միջազգային