ԻՐԱՔԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՒՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹԻՒՆ<br /> ՊԱՏՈՒԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԻՐԱՔԻ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՒՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹԻՒՆ
ՊԱՏՈՒԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 26-06-2007 21:30:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 26-ին իրաքեան իշխանութիւնները երկրի իրավապահ մարմիններին կարգադրել են ձերբակալել մշակոյթի նախարար Ասադ Քամալ ալ Խաշիմիին: Իրաքի մշակոյթի նախարարը մեղադրւում է 2005թ. մէկ այլ իրաքեան քաղաքական գործչի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար: Ինչպէս տեղեկացրել է իրաքեան կառավարութեան մամլոյ քարտուղարը, քաղաքական գործիչ Միտալ Ալուսի դէմ կազմակերփված անյաջող մահափորձից յետոյ ձերբակալաված հանցագործներն իրենց ցուցմունքներում յայտարարել են, թէ մահափորձի պատուիրատուն եղել է հենց ալ Խաշամին: Մահափորձի հետեւանքով Միտալ Ալուսին չէր տուժել, սակայն զոհուել էին նրա երկու որդիները:
  -   Միջազգային