ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ 8 ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ<br /> 4-ՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՆ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ 8 ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ
4-ՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՆ

  • 25-06-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մէկ ամսում մայրաքաղաքի 8 հասարակական սննդի օբյեկտների ստուգումների արդիւնքում դրանցից 4-ում արձանագրուել են խախտումներ, մասնաւորապէս, երաժշտութեան սահմանուած բարձրութեան գերազանցում: Ինչպէս յունիսի 25-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչութեան պետ Կարեն Գեւորգեանը, ստուգումներն անցկացուել են հիմնականում բնակիչների ահազանգերի հիման վրայ: Կ.Գեւորգեանի խօսքերով, նշուած 4 օբյեկտների սեփականատէրերի նկատմամբ կիրառուել են վարչական տույժեր` 30-50 հազ. դրամի (մօտ 67-112 ԱՄՆ դոլար) սահմաններում: Վարչութեան պետն անդրադառնալով սգոյ պարագաների վաճառքի կազմակերպման հերցերին, նշեց, որ «Հուղարկաւորութեան մասին» օրէնքով այդ առեւտուրը թույլատրվելու է միայն մգեցված ապակիներով կրպակներում, ինչպէս նաեւ գերեզմանատներին հարող տարածքներում: Իսկ դիատար աւտոմեքենաները, ըստ օրէնքի, պէտք է կայանեն միայն Արշակունեաց 18 հասցեում եւ գերեզմանատներին հարող տարածքներում, ինչպէս նաեւ պէտք է ունենան դի տեղափոխելու համապատասխան թույլատվություն:
  -   Հասարակութիւն