ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԷԿԸ<br />


ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԷԿԸ

  • 19-06-2007 18:00:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մահացել է Կուբայի ամենաազդեցիկ կանանցից մէկը` Վիլմա Էսպինը: Ըստ Կուբայի ազգային հեռուստատեսութեան, յունիսի 18-ին 77 տարեկան հասակում մահացել է Ռաուլ Կաստրոյի կինը` Վիլմա Էսպինը: Նշենք, որ Էսպինի ամուսինը` Ռաուլ Կաստրոն, 2006թ. ստանձնել էր երկրի ղեկավարումը իր աւագ եղբոր` Ֆիդել Կաստրոյի առողջութեան վատթարացման պատճառով: 1956թ. Վիլմա Էսպինը միացել է գեներալ Բատիստայի դէմ մղւող յեղափոխական շարժմանը, որի ընթացքում ծանօթացել է իր ապագայ ամուսնու Ռաուլ Կաստրոյի հետ: 1959թ. նրանք ամուսնացել են: Վիլմա Էսպինը ոչ պաշտօնապէս համարւում էր Կուբայի «առաջին տիկինը»: Յունիսի 19-ը Կուբայում յայտարարուած է սգոյ օր:
  -   Միջազգային