ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ<br /> ՁԱԽՈՂՈՒԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ
ՁԱԽՈՂՈՒԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 15-06-2007 15:59:00   |   |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 13-ին Պրահայում Եւրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնութեան մրցահարթակ դուրս եկաւ Եւրոպայի մեծահասակների չեմպիոն Մելինէ Դալուզեանը (63կգ, Գիւմրի): Նա պոկում վարժութիւնում ցոյց տվեց 100 կգ արդիւնք եւ գրաւեց 2-րդ տեղը: Հրում վարժութիւնում նա չկարողացաւ բարձրացնել պատուիրած նախնական քաշը` 124 կգ, եւ դուրս մնաց պայքարից: Արամ Անդրիկեանը (77կգ, Սեւան) երկամարտի 328 կգ-ով (պոկում` 148, հրում` 180) արդիւնքով գրաւեց 7-րդ տեղը: Յունիսի 15-ին մրցասպարեզ կմտնեն Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ) եւ Սեւակ Սահակեանը (105 կգ):
  -   Սպորտ