ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 80-Ի<br />


ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 80-Ի

  • 14-06-2007 21:55:00   |   |  Միջազգային
ՋԱԿԱՐՏԱ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինդոնեզիայում գրանցուել է թռչնագրիպի մահացութեան նոր դէպք: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալութիւնը: Ըստ տեղեկութիւնների, Ինդոնեզիայում թռչնագրիպի հերթական զոհը` 29-ամեայ երիտասարդը, մահացել է յունիսի 12-ին Սումատրա կղզու Րիո գաւառում: Ինչպէս տեղեկացնում է «Ռոյթերս»-ը, Իդոնեզիայում թռչնագրիպից մահացել է արդէն 80 մարդ:
  -   Միջազգային