ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ<br /> ԱՂԻՒՍԱԿՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 48 ԱՍՏԻՃԱՆՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
ԱՂԻՒՍԱԿՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 48 ԱՍՏԻՃԱՆՈՎ

  • 14-06-2007 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 13-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հաւաքականների դասակարգման նոր աղիւսակը: 48 աստիճանով առաջընթաց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը` 128-րդ տեղից բարձրանալով 80-րդը: Վրաստանը 97-րդն է, Ադրբեջանը` 109-րդը, Թուրքիան` 21-րդը: ԱՊՀ երկրներից ամենաբարձր` 13-րդ, տեղում է Ուկրաինայի հաւաքականը: Իսկ առաջին եռեակում են Իտալիայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հաւաքականները:
  -   Սպորտ