ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
ԱՂԻՒՍԱԿՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 48 ԱՍՏԻՃԱՆՈՎ
14-06-2007 18:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 13-ին ՖԻՖԱ-ն
հրապարակել է ազգային հաւաքականների դասակարգման նոր աղիւսակը: 48
աստիճանով առաջընթաց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը`
128-րդ տեղից բարձրանալով 80-րդը: Վրաստանը 97-րդն է, Ադրբեջանը`
109-րդը, Թուրքիան` 21-րդը:
ԱՊՀ երկրներից ամենաբարձր` 13-րդ, տեղում է Ուկրաինայի
հաւաքականը: Իսկ առաջին եռեակում են Իտալիայի, Ֆրանսիայի եւ
Բրազիլիայի հաւաքականները: