ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՄԱՇԱԼՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՈՒԽՏԱՎՈՐ» ՎԷՊԻ<br /> ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԵՐԸ <br />


ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՄԱՇԱԼՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՈՒԽՏԱՎՈՐ» ՎԷՊԻ
ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԵՐԸ

  • 13-06-2007 19:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հրատարակչական բաժինը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնութեամբ լոյս է ընծայել Սահակ վարդապետ Մաշալյանի «Երկու ուխտավոր» եռամասնյա վէպի առաջին եւ երկրորդ մասերը: Վէպը հրատարակուել է Մխիթար Հերացու անուան բժշկական համալսարանի մեկենասութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, գիրքը նուիրուած է հայ եկեղեցու 18-րդ դարի երկու կարկառուն դէմքեր Յովհաննէս Կոլոտ եւ Գրիգոր Շղթայակիր պատրիարքներին, որոնք իրենց առաքելութեամբ անմոռանալի հետք են թողել հայ ժողովրդի ազգային պատմութեան վրայ: Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու վանականների կեանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հաւատացեալ ուխտաւորների համար: Գեւորգեան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Սահակ վրդ. Մաշալյանը ընթերցողին է մատուցում հետաքրքրական մի պատմավեպ, որը նորութիւն է մեր կրոնական գրականութեան համար` իր միստիկական սխրանքով եւ երեւակայական պատկերազարդումներով: Վէպը սկզբնապէս գրուել է արեւմտահայերեն եւ արեւելահայերենի վերածուել է Հրատարակչական բաժնի կողմից:
  -   Հասարակութիւն