ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
13-06-2007 19:00:00 | Հայաստան | Սպորտ
ԷԼԻՍՏԱ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 12-ին Էլիստայում
աւարտուեց աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հաւակնորդների 2-րդ
փուլի մրցաշարը: Լեւոն Արոնեանը ոչ-ոքիով աւարտուեց 6-րդ պարտիան
Ալեքսեյ Շիրովի հետ եւ 3,5:2,5 հաշւով ընդհանուր յաղթանակ տարաւ:
Լ.Արոնեանը իրաւունք նուաճեց մասնակցել Մեխիկոյում սեպտեմբերի 11-ին
մեկնարկելիք աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարին: Նրա
մրցակիցներն են լինելու աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր
Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր
Մորոզեւիչը (Ռուսաստան), Պեոտր Սվիդլերը (Ռուսաստան), Պետեր Լեկոն
(Հունգարիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել):
Յունիսի 13-ին նախատեսուած Ալեքսանդր Գրիշչուկ - Սերգեյ
Ռուբլեւսկի (2-ն էլ Ռուսաստան) մրցամարտի լրացուցիչ պարտիան ի յայտ
կբերի մրցաշարի 8-րդ մասնակցին: