ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 13-06-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԷԼԻՍՏԱ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 12-ին Էլիստայում աւարտուեց աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հաւակնորդների 2-րդ փուլի մրցաշարը: Լեւոն Արոնեանը ոչ-ոքիով աւարտուեց 6-րդ պարտիան Ալեքսեյ Շիրովի հետ եւ 3,5:2,5 հաշւով ընդհանուր յաղթանակ տարաւ: Լ.Արոնեանը իրաւունք նուաճեց մասնակցել Մեխիկոյում սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարին: Նրա մրցակիցներն են լինելու աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Պեոտր Սվիդլերը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել): Յունիսի 13-ին նախատեսուած Ալեքսանդր Գրիշչուկ - Սերգեյ Ռուբլեւսկի (2-ն էլ Ռուսաստան) մրցամարտի լրացուցիչ պարտիան ի յայտ կբերի մրցաշարի 8-րդ մասնակցին:
  -   Սպորտ