ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 35 ՏԱՐՈՒԱՅ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 35 ՏԱՐՈՒԱՅ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 12-06-2007 16:15:00   |   |  Միջազգային
ՀԱԱԳԱ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաագայի միջազգային դատարանը 35 տարուայ ազատազրկման է դատապարտել Խորվաթիայի սերբերի նախկին առաջնորդ Միլան Մարտիչին: Դատարանը 52-ամեայ Մարտիչին մեղաւոր է ճանաչել Խորվաթիայի հիւսիս-արեւելյան շրջանում հարիւրաւոր ոչ սերբ բնակիչների սպանելու, խոշտանգելու, հետապնդելու եւ արտաքսելու մէջ: 1990-ական թթ. նախկին ոստիկան Միլան Մարտիչը Խորվաթիայի մի հատուածը ցանկանում էր վերածել էթնիկապես միատարր սերբական պետութեան:
  -   Միջազգային