PKK-ի ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ<br />


PKK-ի ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

  • 11-06-2007 13:08:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կառավարութիւնը պատրաստ է Հիւսիսային Իրաքում Քրդստանի բանուորական կուսակցութեան (PKK) ծաւալած գործունէութեան կապակցութեամբ բանակցել Թուրքիայի հետ: Այս մասին յայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարին: Իրաքի արտգործնախարարը «BBC»-ին յայտարարել է, թէ իր կառավարութիւնը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել վերջինիս յուզող մի շարք հարցեր, այդ թւում նաեւ PKK-ի գործունէութեան հետ կապուած, եւ նշել, որ իրենք դէմ են ռազմական միջամտություններին. «Մենք պատրաստ ենք խօսել այդ հարցի մասին եւ դէմ ենք ռազմական միջամտություններին ու սահմանային խախտումներին: Կարելի է բանակցել բոլոր խնդիրների շուրջ եւ դրանք լուծել երկխօսութեան միջոցով»,- յայտարարել է Իրաքի արտաքին գերատեսչութեան ղեկավարը:
  -   Միջազգային