ՅՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՐԻՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ<br /> ԿԿՆՔՈՒԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՅՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՐԻՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ
ԿԿՆՔՈՒԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 08-06-2007 17:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 9-ին համագործակցութեան համաձայնագիր է կնքուվելու Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) եւ Գերմանիայի Տրիրի համալսարանի միջեւ: Այս մասին յունիսի 8-ին լրագրողներին յայտնեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնեանը: Նրա խօսքերով, ԵՊՀ-ն Տրիրի համալսարանի հետ աւելի քան 10 տարուայ համագործակցութեան փորձ ունի: Իսկ այդ համաձայնագիրը նոր իմպուլս կհաղորդի գիտական հետազոտություններին: Ըստ Ա.Սիմոնեանի, նախատեսւում է համատեղ ծրագրեր իրականացնել մաթեմատիկայի, քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության, հանրային կառավարման, սոցիալական աշխատանքի բնագաւառներում: ԵՊՀ-ի ռեկտորի համոզմամբ, համագործակցութեան այս փուլում իրական հնարաւորութիւններ կընձեռվեն փոխանակել ոչ միայն գիտական արդիւնքները, այլեւ կատարել դասախօսների, ասպիրանտների եւ ուսանողների փոխանակում: Կարեւորելով նաեւ մագիստրանտների փոխանակման գործընթացը, ռեկտորը նշեց, որ, ինչպէս ցոյց է տուել ասպիրանտների փոխանակման օրինակը, երիտասարդ կադրերի պատրաստման հարցում կբացահայտվի առկայ մեծ ներուժը: «Համաձայնագրին հետեւելու են մի շարք աշխատանքային պայմանագրեր, որորոնցում կոնկրետ կնշուեն ծրագրերի իրականացման ժամկէտները»,- նշեց Ա.Սիմոնեանը` հոյս յայտնելով, որ գործընթացը կսկսուի 2008-2009թթ. ուսումնական տարում:
  -   Հասարակութիւն