ԻՐԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏՅԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 6 ՄԱՐԴ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏՅԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 6 ՄԱՐԴ

  • 07-06-2007 16:30:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի սիրիական սահմանի մօտակայքում գտնուող Ռաբիա, ինչպէս նաեւ Բաղդադի արեւմուտքում գտնուող Ռամադի քաղաքներում տեղի են ունեցել ունեցել պայթիւններ: Ինչպէս հաղորդում է «Ջիհան» գործակալութիւնը, պայթել է Ռաբիա քաղաքի ոստիկանական տեղամասերից մէկի առջեւ կայանուած պայթուցիկով լի բեռնատարը: Ոստիկանութեան 3 աշխատակից զոհուել է, 4-ը` վիրաւորուել: Նշւում է, որ պայթյունը կազմակերպուել է մահապարտի կողմից: Նմանատիպ պայթիւն է տեղի ունեցել նաեւ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւմուտքում գտնուող Ռամադի քաղաքում, ինչի հետեւանքով զոհուել է 3 եւ վիրաւորուել 4 ոստիկան:
  -   Միջազգային