ԵՐԵՒԱՆՈՒՄ 2 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԷՏԵՐԻ ՎՐԱՅ ԱՒԱԶԱԿԱՅԻՆ ՅԱՐՁԱԿՄԱՆ<br /> ՓԱՍՏՈՎ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ 2 ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑԻՆ ՑՄԱՀ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ <br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ 2 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԷՏԵՐԻ ՎՐԱՅ ԱՒԱԶԱԿԱՅԻՆ ՅԱՐՁԱԿՄԱՆ
ՓԱՍՏՈՎ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ 2 ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑԻՆ ՑՄԱՀ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 04-06-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանը` դատաւոր Մնացական Մարտիրոսեանի նախագահութեամբ յունիսի 4-ին հրապարակեց 2006թ. յունուարին Երեւանի երկու փոխանակման կէտերի վրայ աւազակային յարձակման գործով դատավճիռը: Դատարանը հիմնաւորուած համարեց նախաքննութեան կողմից ներկայացուած մեղադրանքը եւ խմբի անդամներից երկուսին` Վրաստանի քաղաքացի Անդրոնիկ Թորոսյանին եւ ՀՀ քաղաքացի Սերգեյ Մովսիսեանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Ըստ գործի նիւթերի, Ա.Թորոսյանն է նախաձեռնել Երեւանի փոխանակման կէտերի վրայ աւազակային յարձակումներ կատարելու «գործը», կազմաւորել խումբ, որի 5 անդամներից 3-ը Վրաստանի քաղաքացիներ են: Աւազակային յարձակման հետեւանքով սպանուել էր փոխանակման կէտում գտնուող Արթուր Մկրտչեանը. ըստ գործի նիւթերի, նա սպանուել էր Ս.Մովսիսեանի կողմից դանակի հարուածներից: Դատավճռով Վրաստանի միւս երկու քաղաքացիներ Նուգզար Խոսիտաշվիլին եւ Կարեն Դավթեանը դատապարտուեցին համապատասխանաբար 14 եւ 13 տարուայ ազատազրկման, իսկ ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսեանը` 8 տարուայ ազատազրկման: Դատարանը ամբողջութեամբ բաւարարեց տուժողի իրաւայաջորդ Ժորա Մկրտչեանի քաղհայցը շուրջ 4 մլն. դրամի չափով:
  -   Հասարակութիւն