ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԽՕՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՒՈՐԸ`<br /> ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԽՕՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՒՈՐԸ`
ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 30-05-2007 19:50:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին Բաղդադում ֆինանսների նախարարութեան շէնքից առեւանգուել են Բրիտանիայի 5 քաղաքացիներ` 4 թիկնապահ եւ մէկ համակարգչային մասնագէտ: Ականատեսների վկայութեամբ առեւանգումը իրականացրել են իրաքեան ոստիկանների համազգեստով հանդերձաւորուած զինուած անձինք: Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զաբերին յայտարարել է, թէ 5 բրիտանացիները ամենայն հաւանականութեամբ առեւանգուել են շիական «Մահդիի բանակ» խմբաւորման կողմից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը խոստացել է անել հնարաւորը` առեւանգուած քաղաքացիների ազատման համար: Նոյն օրը ուշ երեկոյեան դէպքի կապակցութեամբ տեղի է ունեցել բրիտանական կառավարութեան հակաճգնաժամային յանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկուել են պատանդներին վերադարձնելու հնարաւոր ուղիները:
  -   Միջազգային