ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ<br /> «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿՐԿԻՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ<br />


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
«ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿՐԿԻՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ

  • 29-05-2007 16:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը` յունիսի 1-ին, «Հայաստանի պատանեկան նուաճումներ» եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնները, «Գավէսճյան թանգարան» եւ «Գավէսճյան ընտանիք» հիմնադրամները, «Կասկադ» բանկը Երեւանի «Կասկադ» համալիրում կկազմակերպեն տօնական հանդիսութիւն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Օրրան»-ի մամլոյ քարտուղար Սուսաննա Մանուկեանը, միջոցառումը բաղկացած է «Մանուկները` մանուկներին», եւ «Աստղերը` մանուկներին» խորագրերը կրող երկու մասերից: Նշուեց, որ այս անգամ եւս կկազմակերպուի «Հայաստանի պատանեկան նուաճումներ» ՀԿ-ի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք, որից գոյացած հասոյթը կյատկացուի սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաներին: Ելոյթ կունենան, մասնաւորապէս, Տիկնիկային թատրոնի, Երեւանի պետական կրկէսի արտիստները: Բացի այդ, հայկական էստրադայի աստղերի մասնակցութեամբ տեղի կունենայ համերգ: Տոնակատարությունը կաւարտուի շքեղ հրավառութեամբ:
  -   Հասարակութիւն