«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ԿԽԱՂԱՐԿԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ
ԵՐԱԽՏԱՎՈՐ ՅԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ
25-05-2007 19:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 27-ի ժամը 19-ին
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենայ ֆուտբոլի
սուպերգավաթի 10-րդ խաղարկութիւնը: Պատուաւոր մրցանակի համար
կմրցեն 2006թ.-ի չեմպիոն «Փիւնիկը» եւ գաւաթակիր «Միկան»:
«Փյունիկն» այս խաղարկութեանը մասնակցում է 8-րդ անգամ, որից
4-ում հասել է յաջողութեան: «Միկան» 4-րդ անգամն է հանդէս գալու եւ
4 անգամ էլ նրա մրցակիցը եղել է «Փիւնիկը»: Երկու թիմերի
մասնակցութեամբ սուպերգավաթի 3 նախորդ խաղարկություններում յաղթել
է «Փիւնիկը»: 2006թ.-ին յաղթող է ճանաչուել «Միկան»` 3:2 հաշւով
յաղթելով նոյն «Փյունիկին»:
Նշենք, որ սուպերգավաթի խաղարկությունն առաջին անգամ
անցկացուել է 1996թ.-ին: Այն կրում է հայրենական ֆուտբոլի երախտավոր
Յակոբ Տոնոյանի անունը: