«ԱՐՄԷՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 1-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՕՏՄԱՆ ԱԿՑԻԱ<br />


«ԱՐՄԷՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 1-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՕՏՄԱՆ ԱԿՑԻԱ

  • 25-05-2007 18:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 1-10-ին «Արմէնիա» բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի կլինիկայում արդէն 4-րդ անգամ կանցկացուի տղամարդկանց ուրոլոգիական անվճար հետազօտում: Ինչպէս մայիսի 25-ին «Տղամարդու առողջութիւն. 2007» գիտաժողովի ժամանակ յայտնեց կլինիկայի ղեկավար Արմէն Մուրադեանը, կանխարգելիչ այս միջոցառումը հնարաւորութիւն է տալիս վաղ շրջանում յայտնաբերել ուրոլոգիական հիւանդութիւնները եւ կազմակերպել արդիւնաւէտ բուժում: Նրա խօսքերով, տարիներ շարունակ Հայաստանում տղամարդկանց առողջութեան պահպանմանը միտուած լայնամասշտաբ ծրագրեր չեն իրականացուել: Նշուեց, որ գիտաժողովի նպատակն է բարձրացնել տղամարդկանց ոչ միայն ուրոլոգիական ու անդրալոգիական, այլեւ հոգեբանական ու նեարդային առողջական խնդիրների մասին իրազեկուածութեան մակարդակը: Ա.Մուրադեանը յայտնեց, որ փորձի փոխանակման նպատակով գիտաժողովին մասնակցելու համար անուանի գիտնական-ուրոլոգներ են ժամանել Մոսկուայից եւ Սանկտ Պետերբուրգից :
  -   Հասարակութիւն