ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՅՂԵԼ<br /> ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՅՂԵԼ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԻՆ

  • 25-05-2007 17:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը «Վերջին զանգի» կապակցութեամբ մայիսի 25-ին շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի հանրակրթական դպրոցների շրջանաւարտներին: Նախարարի ուղերձում, մասնաւորապէս, ասուած է. «Դուք ազատ ու անկախ Հայաստանում ծնուած եւ ուսում ստացած առաջին սերունդն եք, որ օրեր անց կմտնեք «մեծ կեանք»: Ու չափազանց կարեւոր է, որ այդ մուտքը լինի հաւատով լի, ոգեւորութեամբ, նպատակների եւ երազանքների կատարման ակնկալիքներով»: Ուղերձում Լ.Մկրտչեանը անդրադարձել է նաեւ նոր քննակարգի ներդրման փորձությանը, նշելով, որ շրջանաւարտները «անցեալի բարդոյթներից զերծ, շատ դժուարութիւններ հաղթականորեն հետեւում թողած մեր պետութեան» երիտասարդ ուժն են:
  -   Հասարակութիւն