120 ՄԼՐԴ. ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ ԻՐԱՔԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ<br /> ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆԸ<br />


120 ՄԼՐԴ. ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ ԻՐԱՔԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆԸ

  • 25-05-2007 15:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի շաբաթ Դեմոկրատական կուսակցութեան` Սպիտակ տանն ուղղուած դիմակայութիւնը ի վերջոյ հասաւ իր աւարտին, ինչ արդիւնքում դեմոկրատները զիջեցին իրենց դիրքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հաւանութիւն են տուել բիւջէտային օրինագծին, որի համաձայն, պէտք է 120 միլարդ դոլար տրամադրվի Իրաքում եւ Աֆղանստանում իրականացyող ամերիկեան ռազմական գործողութիւնների ֆինանսաւորման համար: Սրա հետ մէկտեղ փաստաթղթում չի նշւում ամերիկեան զօրքերի դուրս բերման կոնկրետ ժամանակահատուածը: Յիշեցնենք, որ Կոնգրեսում մեծամասնութիւն կազմող դեմոկրատները մի քանի շաբաթ շարունակ պահանջում էին, որպէսզի փաստաթղթում նշուեն Իրաքից ամերիկեան զօրքերի դուրս բերման կոնկրետ ժամկէտը: Սակայն վերջիններս չկարողացան յաղթահարել նախագահի վետոն: Փաստաթղթում կան նաեւ 18 քաղաքական եւ տնտեսական պահանջներ, որոնք պէտք է իրականացնի Բաղդադը:
  -   Միջազգային