ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԷՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՒԵԼԱՊԷՍ ԱՐԴԱՐ<br /> ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԷՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՒԵԼԱՊԷՍ ԱՐԴԱՐ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 21-05-2007 17:20:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրյեր»-ի հրատարակիչ Աշխարհի բոլոր հայերը վերջապէս կարող են հանգիստ շունչ քաշել այսքան ամիսների ենթադրություններից, ներքին խառնակութեան վախերից յետոյ, որ նաեւ Միացեալ Նահանգների ու եվրոպացիների սպառնալիքներից, թէ ոչ մաքուր ընտրութիւններ անցկացնելու դէպքում կդադարեցնեն Հայաստանին տրամադրուող բազմամիլիոն դոլարանոց օգնութեան ծրագրերը: Հայաստանին վերջապէս յաջողուեց անցկացնել առաւելապէս արդար խորհրդարանական ընտրութիւններ: Չնայած միջազգային դիտորդները մատնանշում են որոշ անճշտություներ, նրանք միաձայն հաստատում են, որ մայիսի 12-ի ընտրութիւնները «մէկ քայլ առաջ էին», «յստակ առաջընթաց էին նախորդ ընտրութիւնների համեմատ» եւ «համապատասխանում էին միջազգային չափանիշներին»: Աւելի քան 20 քաղաքական կուսակցութիւններ այս ընտրութիւններին առաջադրել էին իրենց թեկնածուներին, բայց մի քանիսն էլ չէին մասնակցում. կամ ի նշան բողոքի նախորդ անարդար ընտրութիւնների դէմ, կամ որպէսզի խոյս տան սպասւող վատ արդիւնքներից խայտառակվելուց: Խորհրդարանական ընտրութիւններում քաղաքացիները կարող էին քուէարկել երկու քվեաթերթիկով. առաջինով ընտրում էին թեկնածուներին, որոնք ներկայացնում են իրենց շրջանը, (նման Միացեալ Նահանգների Կոնգրեսի ընտրութիւններին). երկրորդով` համապետական քուէարկութեամբ ընտրում էին քաղաքական կուսակցութիւններին: Խորհրդարանի 131 տեղերից 90-ը բաշխւում է քաղաքական կուսակցութիւնների միջեւ, որոնք համապետական քուէարկութեամբ ստացել էին ձայների առնուազն 5%-ը, իսկ մնացած 41 տեղերը անհատ թեկնածուների համար են: Հինգ կուսակցութիւններ են յաղթահարել անհրաժեշտ նուազագոյն 5%-ի շեմը, որոնցից երեքը կառավարամէտ են, իսկ երկուսը ընդդիմադիր: Դրանք են. Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ստացել է համապետական քուէների 33%-ը), որի ղեկավար Սերժ Սարգսեանը յաջորդ տարուայ փետրուարի նախագահական ընտրութիւնների առաջատար թեկնածուն է, վերջերս ձեւաւորուած «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը (ստացել է քվաների 15%-ը) որի առաջնորդն է հարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ն, որը շահել է ձայների 13%-ը, «Օրինաց երկիր» կուսակցութիւնը, որ ստացել է 7% (ղեկավարն է խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարեանը, որը լքել էր իշխող կոալիցիան եւ միացել էր ընդդիմությանը), եւ վերջապէս, իր առաջին մուտքը խորհրդարան ապահովեց ընդդիմադիր «Ժառանգութիւն» կուսակցութիւնը (շահել է ձայների 6%-ը), որի առաջնորդն է ծագումով ամերիկացի նախկին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը: Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) համոզիչ քաղաքական յաղթանակ տարաւ` մեծամասնականով շահելով 41 մանդատների մեծ մասը, ի յաւելումն համամասնականի 1/3-ի: Այժմ ՀՀԿ-ի ձեռքում է խորհրդարանական մանդատների գրեթէ կէսը: Առաջիկայում Հանրապետական կուսակցութիւնը «Բարգաւաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի հետ հաւանաբար կոալիցիա կկազմեն, ինչը նոր իշխող կոալիցիային հնարաւորութիւն կտայ վերահսկել խորհրդարանի տեղերի 80%-ից աւելին: Ընդդիմադիր կուսակցութիւնների մեծ մասը չհաղթահարեց պահանջւող 5%-ի շեմը, քանի որ չարողաէան կազմել հակակառավարական կոալիցիա եւ ներկայացնել թեկնածուների միասնական ցուցակ: Զարմանալի չի լինի, եթէ այս ընդդիմադիր կուսակցութիւնները ցրվեն կամ վերակազմավորվեն ընտրելով նոր ղեկավարութիւն: Միւս կողմից ակնկալւում է, որ Սերժ Սարգսեյանի Հանրապետական կուսակցութեան տպավորիչ յաղթանակը նրան կօգնի 2008թ.-ի փետրուարին նախագահ դառնալու: Մենք այժմ ցանկանում են մեր ընթերցողներին նոր տեղեկութիւններ տալ երկու այլ հրատապ հարցերի մասին: Առաջինը վերաբերում է ԱՄՆ Պետքարտուղարութեան ներքին «զգայուն» փաստաթղթերին, որոնք ձեռք է բերել ԱՄՆ Հայ դատի գրասենեակը օգտվելով Խօսքի ազատութեան ակտի տուած հնարաւորութիւններից: Նրանք թաքցրել էին, որ դեսպան Ջոն Էվանսի աշխատանքից վաղաժամ հեռացումը այն բանի հետեւանքն էր, որ նա 2005թ.-ի փետրուարին Կալիֆոռնիայում ելոյթների ժամանակ օգտագործել էր «Հայոց Ցեղասպանութիւն» բառերը: Այս փաստաթղթերը ցոյց են տալիս, որ մինչ պետքարտուղարութեան պաշտօնեաները հրապարակավ գովաբանել են դեսպան Էվանսին եւ ցանկութիւն յայտնել, որ Էվանսը աշխատէր Հայաստանում որպէս ԱՄՆ դեսպան հնարաւորին չափ երկար, իրականում նրան հրամայել են անմիջապէս թողնել իր պաշտօնը եւ վերադառնալ Միացեալ Նահանգներ: Այդ կերպ ԱՄՆ պաշտօնեաները կկարողանային այնուհետեւ սենատորներին ասել, որ քանի որ Հայաստանում չկայ ԱՄՆ դեսպան, Սենատը պէտք է հաստատի նրա փոխարինող Ռիչարդ Հոգլանդի թեկնածութիւնը: Այս գաղտագողի մարտավարութիւնը լիովին ձախողուեց: Դեսպան Հոգլանդի թեկնածութիւնը առաջադրելուց աւելի քան մէկ տարի անց նա դեռ սպասում է, որ իր թեկնածութիւնը կհաստատուի: Նրա վերահաստատումը արգելափակել էր սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Երկրորդ հարցը: Դատելով տողերիս հեղինակի ստացած էլեկտրոնային նամակների պատճեներից, «Լոս-Անջելէս թայմս»-ը շարունակում է անդադար հոսքով բողոքներ ստանալ աշխարհի բոլոր կողմերի հայերից: Նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել պատասխանատու խմբագիր Դուգլաս Ֆրանցին, ով խտրականութեան էր ենթարկել ամերիկահայ լրագրող Մարկ Արաքսին` արգելափակելով Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նրա յօդուածը: Միեւնոյն ժամանակ, ի պաշտպանութիւն Ֆրանցի, մի քանի թուրքական կայքէջեր եւ լոբբիստական խմբեր էլեկտրոնային քարոզարշավ են սկսել: Այդպիսի նամակներ ուղարկելով` թուրքերը ակամայից նպաստում են նրա տապալմանը: Թուրքերի կողմից Ֆրանցին օգնլու աճապարանքն իրականում հակառակ ազդեցութիւն կունենայ: Թուրքերի աջակցութիւնը Ֆրանցին միայն գալիս է հաստատելու այն մեղադրանքները, թէ նա թուրքամետ է, այլ ոչ անկախ լրագրող:
  -   Յօդուածներ