ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ին աւարտուեց
Հայաստանի խճուղային բազմօրեայ հեծանվավազքի առաջնութիւնը:
Երեւանի, Արմաւիրի, Վանաձորի, Աբովեանի եւ Մասիսի 38 հեծանւորդներ
5 փուլերում յաղթահարեցին 400 կմ մրցատարածություն: 1-ին եռեակում
տեղեր գրաւեցին յաջորդաբար Արթուր Գրիգորեանը, Դավիթ Մկրտչեանը
(երկուսն էլ Երեւան) եւ Էդգար Գեւորգեանը (Աբովեան): Փորձառուների
պայքարում 4-րդ պատուաւոր տեղը զբաղեցրեց 16-ամեայ Սուրէն Պետրոսեանը
(Երեւան):
Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց հաւաքականը, որը
Քիշնեւում կմասնակցի Մոլդովայի նախագահի մրցանակների յունիսի 16-ին
մեկնարկելիք խաղարկութեանը: