ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ԲԱԶՄՕՐԵԱՅ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄԱՒՈՐՈՒԱԾ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅՈՒՆԻՍԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ԲԱԶՄՕՐԵԱՅ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄԱՒՈՐՈՒԱԾ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅՈՒՆԻՍԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ

  • 21-05-2007 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ին աւարտուեց Հայաստանի խճուղային բազմօրեայ հեծանվավազքի առաջնութիւնը: Երեւանի, Արմաւիրի, Վանաձորի, Աբովեանի եւ Մասիսի 38 հեծանւորդներ 5 փուլերում յաղթահարեցին 400 կմ մրցատարածություն: 1-ին եռեակում տեղեր գրաւեցին յաջորդաբար Արթուր Գրիգորեանը, Դավիթ Մկրտչեանը (երկուսն էլ Երեւան) եւ Էդգար Գեւորգեանը (Աբովեան): Փորձառուների պայքարում 4-րդ պատուաւոր տեղը զբաղեցրեց 16-ամեայ Սուրէն Պետրոսեանը (Երեւան): Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց հաւաքականը, որը Քիշնեւում կմասնակցի Մոլդովայի նախագահի մրցանակների յունիսի 16-ին մեկնարկելիք խաղարկութեանը:
  -   Սպորտ