ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՓԱՅԼՈՒՆ<br /> ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՓԱՅԼՈՒՆ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

  • 17-05-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը ցավակցական հեռագիր է յղել հայ երգարվեստի ականաւոր դեմքերից մէկի` աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարեանի, մահուան կապակցութեամբ, որում ՀՀ կառավարութեան եւ անձամբ իր անունից խոր վշտակցութիւն է յայտնել նրա հարազատներին, մերձաւորներին եւ նրա անզուգական արուեստի բոլոր երկրպագուներին. «Ցավով ընդունեցի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանի մահուան գոյժը: Գոհար Գասպարեանը, լինելով հայ դասական եւ օպերային երգարվեստի դպրոցի ամենաականաւոր ներկայացուցիչներից մէկը, հիրաւի կերտել է փայլուն ստեղծագործական կենսագրություն: Երգչուհու կատարումները համընդհանուր ճանաչում եւ հեղինակութիւն են բերել ոչ միայն իրեն, այլեւ հայ երգարվեստին ու մեր Հայրենիքին: Կորստի այս ծանր պահին, խնդրում եմ, ընդունեք ՀՀ կառավարութեան եւ իմ ցավակցություններն ու զորակցությունը»,- ասուած է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Գ.Գասպարեանի մահուան կապակցութեամբ ՀՀ վարչապետի որոշումով ստեղծուել է կառավարական յանձնաժողով` իր նախագահութեամբ: Կառավարական յանձնաժողովը տեղեկացնում է, որ Գ.Գասպարեանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենայ մայիսի 18-ին, ժամը 18:00-ից` Բաղրամեան 50 Բ, 2-րդ մուտք, բն. 20 հասցեում: Մայիսի 19-ին` Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շէնքում, ժամը 12-14-ին տեղի կունենայ վերջին հրաժեշտը մեծանուն երգչուհուն: Հուղարկաւորութեան արարողութիւնը կկայանայ ժամը 15-ին` Երեւանի Կոմիտասի անուան այգու պանթեոնում:
  -   Մշակոյթ