ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ <br />


ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ

  • 17-05-2007 15:33:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-ին կեանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հայկական սոխակը»` հայ օպերային արուեստի մեծագոյն վարպետը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերուատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարեանը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութիւնից: Գ.Գասպարեանը ծնուել է 1924թ.-ին Կահիրէում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ.-ին հայրենադարձել է: 1949թ.-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդէս է եկել 23 օպերաներում գլխաւոր դերերգերով, իսկ նրա համերգային երկացանկում տեղ են գտել աւելի քան 500 ստեղծագործութիւններ:
  -   Մշակոյթ