ԱՄՆ-ի ոստիկանութիւնը գտել եւ ձեռբակալել է Սան Ֆրացիսկոյի թանգարանում գտնուող Պաբլոյ Պիկասոյի մատիտով արուած նկարը գողացողին:
Դէպքը տեղի է ունեցել այս երեքշաբթի: Ինչպէս տեղեկացնում է Ռոյթեր գործակալութիւնը,
գողը մտել է Weinstein թանգարան, պատից հանել 1965թ.-ի «Կնոջ գլուխը» նկարը եւ հեռացել սպասող տաքսիով: Իր տեսակի մէջ եզակի նկարը գնահատւում է մի քանի հարիւր հազար դոլար:
30-ամեայ կասկածեալը` Նիւ Ջերսի նահանգի բնակիչ Մարկ Լուգոն, նախկինում եւս ձերբակալուել է գողացուած ունեցուածքի եւ արգելուած իրերի պահպանման մեղադրանքով: